|
Փոխարժեքներ
30 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Թուրքիան վերջին տարիներին զգալի աճ է գրանցել ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ոլորտում։ Մասնավորապես եվրոպական շուկայում առաջ է անցնել ԱՄՆ-ից։ Ֆրանսիական «Fondation pour la Recherche Stratégique» վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ սկսյալ 2024 թվականից Եվրոպան դարձել է Թուրքիայի ռազմարդյունաբերական արտադրանքի մատակարարաման ամենամեծ շուկան, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Եվրոպայի բաժինը Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ընդհանուր ծավալներում հասել է 27 տոկոսի։ Աճին նպաստել են հատկապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), զրահատեխնիկայի և ծովային հարթակների մատակարարումները։
Նշվում է, որ եվրոպական շուկա մուտք գործելու հարցում առավել մեծ նշանակություն է ունեցել «Baykar» ընկերության «TB2» ԱԹՍ-ների վաճառքը։ Բացի այդ զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան այս հարցում հաջողել է հիմնականում մրցունակ գների, արագ մատակարարումների, ինչպես նաև արտադրանքի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու շնորհիվ։