Միասին կարող ենք
կարևոր
463 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-06 18:14
Հասարակություն

«Դավիթի կյանքը վտանգի մեջ է, փոխե՛ք կալանքը, ազատե՛ք»․ նամակ՝ Գլխավոր դատախազին

Ապրիլի 1-ին երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն իրենց ծնողների հետ ՀՀ գլխավոր դատախազության մոտ են՝ խնդրանքով դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին  վերացնելու իրենց ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։ 

Աշակերտները նամակ հանձնեցին գլխավոր դատախազին՝ նշելով, որ Դավիթ Մինասյանի  առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքն ու առողջությունը իրական վտանգի մեջ են, բժիշկների մշտական հսկողության կարիք ունի։