|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաբաթ օրը «Քաղպայմանագրի» համաժողովից եւ նախընտրական ցուցակի կազմավորումից հետո ՔՊ խմբակցության մի մասն անկումային տրամադրության մեջ է եղել․ գործող պատգամավորների մեծ մասը ցուցակի հետին հորիզոնականներում է հանգրվանել, եւ հույս չունեն, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում։
Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ մեր աղբյուրի, վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ, հավաստիացնել, որ որեւէ մեկն անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ «վիզ դնեն» ու հասնեն նրան, որ ՔՊ-ն կրկին իշխանություն վերցնի։
Հանձնարարել է նաեւ ակտիվացնել աշխատանքներն ընդդիմության դեմ պայքարում, որեւէ ռեպլիկ, որեւէ հայտարարություն անպատասխան չթողնել: Ավելին` նախահարձակ լինել։ Ասել է, որ ինքն անձամբ հետեւելու է բոլորի պահվածքին, պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն։