Փոխարժեքներ
13 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Ուկրաինայի` դեպի Ռուսաստան միակողմանի քաղաքականությունը կարող է հանգեցնել դեպքերի զարգացման Աբխազիայի և Հարավային Օսիայի սցենարով։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն. հայտնում է Взгляд-ը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան «գաղութային գազային պայմանագիր» ունի Ռուսաստանի հետ, և հենց գազի գնի պատճառով էլ Կիևը հրաժարվել է համաեվրոպական անվտանգության քաղաքականությունից, 25 տարով իր տարածքը վարձակալության տվել օտար նավատորմի և դադարեցրել եվրաինտեգրման գործընթացը:
Յուշչենկոն կարծում է, որ այս ամենը կարող է հանգեցնել գաղութացման, ներքաղաքական իրավիճակի ապակայունացման, համազգային հանրաքվեի անցկացման: Եվ միակ ելքը, ըստ նրա, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է։