Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ. հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության:
Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 14 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ. տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:
Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 102-րդ տեղը մոտ 400 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (157-րդ տեղ)` 257,4 մլն դրամ, երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (266-րդ տեղ) `152,8 մլն դրամ:
Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան:
Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 1 մլրդ 604 մլն դրամ: