կարևոր
5230 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-03 14:42
Քաղաքական

Մի շենք ունենալով՝ 2030-ին ակադեմիական քաղա՞ք եք գործարկելու․ նպատակը պետական բուհերը վերացնելն է․ Արմենուհի Կյուրեղյան

Ի՞նչ միջազգային ֆորում, ի՞նչ միջազգային համաժողովին մասնակցություն, եթե դու որպես երկիր մասնակցում ես կլիմայական փոփոխությունների հարցով համաժողովին, բայց միևնույն ժամանակ չես տեսնում, անտեսում ես հենց այդ երկրի իրականացրած մարդու իրավունքների խախտումները, որոնց քննարկումը ահ ու սարսափ են առաջացրել թե՛ Ալիևի և թե՛ Փաշինյանի մոտ։ Ալիևը վախենում է, որ իր երկրում այդ հարցը բարձրացնելով, նա ստիպված է լինելու քննարկել գերիների հետ վերադարձի հարցը, ստիպված է լինելու պատասխանել իր վարած ոչ ժողովրդավար քաղաքականության մասին հարցերին, և այն հարցին, թե ինչո՞ւ են Արցախի ռազմաքաղաքական ղեկվարաները հայտնվել այնտեղ։ Այս մասին «Հայելի» ակումբում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ հավելելով, որ ավելի մեծ սարսափի մեջ է Փաշինյանը, որը վախեր ունի, որ եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկվարությունը վերադառնա, լուրջ վտանգների առջև կհայտնվի իր  իշխանությունը։ «Մենք բոլորս, յուրաքանչյուր հայ՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում, պարտավոր ենք բարձրացնել այս հարցը։ Նա պետք է այս հարցը բարձրացնի իր երկրի այն կազմակերպության առաջ, որոնց ներկայացուցիչները պետք հայտնվեն Բաքվում՝ նոյեմբերին, համաժողովին»։

Կյուրեղյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու այս իշխանության մտադրությանը, որն իհարկե Ալիևի պահանջն է։

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ այսօր առաջնային և ամենալուրջ խնդիրը օրենսդրական հարթակներում՝ թե սահմանադրությամբ, թե կառավարման համակարգում, խորհրդարանական մեկ ուժի, մեկ կուսակցության ձեռքում սահմանադրական տիրապետության հարցն է։ Նրա խոսքով՝ խորհրդարանական մանդատների երկու երրորդին տիրապետելով, մեկ քաղաքական ուժ ունենում է անսահմանա հնարավորություններ, ընտրում է կառավարություն, դատական մարմիններ, ԿԸՀ և այլն։ «Եթե դա իսկապես ձեզ լուրջ մտահոգում է, եկեք առանց որևէ հանրաքվեի, առանց որևէ սահմանադրական փոփոխությունների, գնանք Ընտրական օրենսգրքի փոփոխության և Ընտրական օրենսգրքով ամրագրենք երկու երրորդ մանդատ ունենալու մեկ կուսակցության հնարավորության անհնարինությունը։ Դա շատ հեշտ հարց է։ Իզուր տեղը հանրության մի՛ շեղեք լուրջ հարցերի քննարկումներից»։ Կյուրեղյանի գնահատմամբ՝ սահմանադրությունը եթե նույնիսկ փոխվի, այս իշխանությունը թքած ունի դրա վրա ու բազմիցս է ոտնահարելայն․ մեր խնդիրը սահմանադրականությունը ապահովելն է։

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ այս իշխանությունը խնդիր ունի ամեն ինչ անել, որպեսզի երկարաժամկետ կտրվածքով հայ ժողովուրդը ոտքի կանգնելու հնարավորություն չունենա։

Զրույցի ընթացքում Կյուրեղյանը խոսել է ընդունված նոր օրենքի մասին, որով հղիության արհեստական ընդհատման իրավունքը 18-ից իջեցրեցին 16-ի, ինչը պատգամավորի դիտարկմամբ՝ դրանով մեծանալու է հետագայում անպտղության ռիսկերը և ստեղծվելու են շատ լուրջ խնդիրներ։

Դաշնակցական պատգամավորը նաև անդրդարձել է ուսուցիչների ատեստավորման ու ակատեմիական քաղաքին։ Իշխանությունը նպատակ ունի քաղաքը գործարկել 2030-ին, իսկ իրենց հետ աշխատող գերմանացի փորձագետները նշել են, որ այն պատրաստ կլինի 20-30 տարի հետո։ Ըստ Կյուրեղյանի՝ իշխանության համար մեկ է՝ երբ կստեղծվի կամ առահասրակ կստեղծվի ակադեմիական քաղաքը թե ոչ․ առաջնայինը՝ խոշորացման անվան տակ պետական բուհերը վերացնելն է։

Ռուբինյան–Քըլըչ հանդիպման մասին՝ Կյուրեղյանն ընդգծեց, որ դա տեխնիկական որոշակի համաձայնություններից բացի ոչ մի բան չտվեց։ «Թուրքիան այդ բանակցությունները չի էլ կարևորում։ Ինչի՞ պետք է Թուրքիան Ռուբեն Ռուբինյանի հետ որևէ հարցի քննարկում անցկացնի, երբ որ իր ուզած ցանկացած հարց Փաշինյանը կատարում է։ Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը, ի՞նչի համար բանակցեն, որևէ հարց քննարկել Ռուբեն Ռուբինյանի հետ, եթե կա Նիկոլ Փաշինյան, որը գլխիկոր, մինչև գետին խոնարհվելով կատարում է նրանց պահանջները»։

Նա կոչ արեց ավելի մեծ թափով սեպտեմբերից միանալ Սրբազան պայքարին։