Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին ժամանակներս շատերն են փորձել նախարարության եւ ոչ պետական բուհերի ղեկավարների միջեւ սեպ խրել` ասելով, որ նախարարությունը կողմնակալ է իր մոտեցումներում եւ կրթական քաղաքականությունը ձեւավորում է` ելնելով պետական բուհերի մոտեցումներից ու շահերից, սակայն բոլոր անհեթեթ խոսակցությունները հօդս ցնդեցին. «Ուսուցման բազմաձեւության արդիականությունը եւ հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» խորագրով միջբուհական գիտագործնական կոնֆերանսում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ ԿԳՆ-ն որդեգրել է կրթական համակարգում միասնական քաղաքականության իրականացման սկզբունքը:
Նախարարը նաեւ խոսեց մասնավոր բուհերի խոշորացման գործընթացի մասին: Նրա փոխանցմամբ` 2009 թ. Հայաստանում գործող մասնավոր բուհերի թիվը 70 էր, այս պահի դրությամբ`35:
«Այս երկու տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է խրախուսել մասնավոր բուհերի խոշորացման գործընթացը, եւ հետայսու եւս պատրաստ ենք խրախուսել ցանկացած քայլ, որը կնպաստի մասնավոր բուհական սեկտորում խոշորացումներին»,- նշել է Աշոտյանը` շեշտելով, որ որեւէ խոչընդոտ որեւէ բուհի համար նախարարությունը չի ստեղծել եւ չի ստեղծի, եթե տվյալ բուհը ցանկություն ունենա միավորվել այլ բուհերի հետ: