Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մոտ 27 հազար հոգի ներկայումս սովորում է հայաստանյան բարձրագույն կրթական համակարգում, որից 20 հազարը բակալավարի աստիճան է ստանալու, 6700-ը մագիստրոսի, իսկ 300-ը ասպիրանտ են:
Այսօր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց 2010 թվականին նախարարության կատարած աշխատանքները: Կարեւոր քայլերից է կրեդիտային համակարգի ներդրումը երրորդ կրթական աստիճանում` ասպիրանտուրայում:
Ազգային Ժողովի կողմից հավանության է արժանացել բոլոր բուհերի հանդեպ միասնական քաղաքականություն վարելու դրույթը, որն ամրագրվել է ՀՀ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում: 2011 թվականին թե պետական, թե մասնավոր բուհերը ընդունելության քննություններն անցկացնելու են միասնական համակարգով:
Կառավարության կողմից հաստատվել է բուհերի մրցակցային ֆինանսավորման փորձնական ծրագիրը: Այսուհետ բացի մեխանիկական ֆինանսավորումից` բուհերին տրվելու են դրամաշնորհներ`նորարարական ծրագրեր եւ բարեփոխումներ իրականացնելու համար:
Այս տարի պայմանագրեր են կնքվել մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Միջպետական ծրագրերով արտասահմանում կրթությունը շարունակելու հնարավորություն է ստացել հայաստանցի 220 ուսանող: Իսկ հայաստնայան բուհեր է ընդունվել շուրջ 420 արտասահմանցի ուսանող:
Այս տարի մասնակի կամ ամբողջությամբ կասեցվել է 25 ուսհաստատության գործունեության լիցենզիա: Աշոտյանն ասաց, որ կրթական որակի ապահովմանն ուղղված գործընթացները շարունակական են լինելու: