Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` առաջատար բուհերի մրցունակությունը բարձրացնելու աշխատանքերով զբաղվող խորհուրդ կստեղծվի: Բուհերի մրցունակությունը բարձրացնելու համար հատկացվելու է 9 միլիարդ ռուբլի. գրում է gazeta.ru-ն:
Համաձայն այս փաստաթղթի` հատկացված ֆինանսական միջոցները ուղղվելու են ռուսական բուհերն ու գիտակրթական կենտրոնները միջազգային առաջատար գիտակրթական կենտրոնների հետ մրցունակ դարձնելուն`տեխնիկական-տեխնոլոգիական ռեսուսների ձեռքբերման, մեթոդական աջակցություն ցուցաբերելու միջոցով:
Խորհրդի աշխատանքների արդյունքները գնահատվելու են` հիմք ունենալով միջազգային բուհական վարկանիշային ուսումնասիրությունները` Աշխարհի բուհերի ակադեմիական, The Times պարբերականի կողմից կազմված` աշխարհի համալսարանների, QS-ի վարկանիշները:
The Times-ի կազմած` աշխարհի 100 լավագույն բուհերի ցուցակում Մոսկվայի պետական համալսարանը 50-րդ տեղն է զբաղեցրել մարտի սկզբին: Եվ սա միակ ռուսական բուհն է այս ցուցակում:
Նախորդ տարվա աշնանը ՌԴ ԿԳՆ-ը հրապարկել է ռուսական բուհերում արված մոնիտորինգի արդյունքները. Մոսկովյան 79 բուհերից 20-ը համարվել են անհաջող բուհեր: