Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) վերջերս հրապարակել է «Միջազգային միգրացիայի միտումները. SOPEMMI 2011» զեկույցը, որի համաձայն` ներգաղթյալների թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է` 2.5 միլիոն մարդ 2009 թ.-ին: Միացյալ Նահանգներին հաջորդում են Ավստրիան (699 հազար), Կանադան (634 հազար), Գերմանիան (606 հազար), Մեծ Բրիտանիան (471 հազար) եւ Իսպանիան (469 հազար): Ռուսաստանն այդ ցուցակում յոթերորդն է (280 հազար). տեղեկացնում է ռուսաստանյան Эксперт լրատվամիջոցը:
Արտասահմանում ծնված քաղաքացիների թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ Վերջին տվյալներով`Ռուսաստանում ապրում է 12 միլիոն օտարազգի քաղաքացի, ինչը կազմում է այդ երկրի բնակչության 8.3 տոկոսը: Ռուսաստանի Դաշնության ներգաղթյալների մեծ մասը Ուկրաինայից են, որոնց թիվը կազմում է 17 տոկոս, Ուզբեկստանից`15 տոկոս, Ղազախստանից` 14 տոկոս, Հայաստանից` 13 տոկոս եւ Տաջիկստանից` 10 տոկոս:
«Ռուսաստանում միգրացիայի միտումները պայմանավորված են աշխատաշուկայի աճող պահանջարկով` մասնավորապես կապված նոր աշխատուժի հնարավորությունների հետ: Այդ գործընթացում զգալի դեր է խաղացել նաև 1980-ականների վերջերից նկատվող ծնելիության անկումը: Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության վրա որոշակի ազդեցություն է ունեցել վերջին տարիների համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Ցածր որակավորում ունեցող ներգաղթյալների համար զգալիորեն պարզեցվել են մուտքի արգելքները, ինչն արվել է տնտեսության արագ վերականգնման նպատակով, նաեւ ոչ օրինական ներգաղթի դեմ պայքարի համար»,- գրում է Эксперт-ը: