|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Փոքր, բայց տպավորիչ արդյունքներ ունենք դեղագործական շուկայում, հայկական դեղերը տեղական շուկայում ոչ թանկ դեղորայքների մոտ 12 տոկոսն են կազմում, որը բավական մեծ ցուցանիշ է այս ոլորտի համար և զարգացման միտումներ ունի»,-Դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողովի բացման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նախարարի խոսքով` երկրում արտադրված դեղորայքի 40 տոկոսը արտահանվում է հետխորհրդային երկրներ: 2005-ին 1,5 մլն դոլարի արտահանման ծավալ է գրանցվել, որը, չնայած 2009-ի ճգնաժամին, եռապատկվել է: Բացի դա, էկոնոմիկային նախարարը շեշտում է, որ մեր երկրում դեղագործության հիմքը ձևավորված է և պետք է այնպես անել, որ այս ոլորտը նպաստի տնտեսության զարգացմանը:
«Այս տարվա 10 ամիսների ընթացքում ունեցել ենք 19 տոկոս աճ»,-ավելացնում է Երիցյանը: