Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 10.03 տոկոսը։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։
Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 23.40 տոկոսը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 4.95 տոկոս։
Ըստ ՀՀ ԿԸՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և կուսակցությունների 12 դաշինք:
Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն և կուսակցությունների 12 դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ, բացի դիմումից, կուսակցությունը որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ընտրական ցուցակ, չի ներկայացրել:
2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝
1 թեկնածու 2 համայնքում՝ Ջրվեժ, Ճամբարակ;
2 թեկնածու 3 համայնքում՝ Տաշիր, Ակունք, Արենի;
3 թեկնածու 7 համայնքում՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ;
4 թեկնածու 3 համայնքում՝ Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան;
5 թեկնածու 1 համայնքում՝ Թալին;
7 թեկնածու 1 համայնքում՝ Սիսիան: