|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Համավարակի հետ կապված ունենք որոշակի մեղմացում, սակայն սա որեւէ բան չի նշանակում այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ Օմիկրոն, որով վարակված քաղաքացի ՀՀ-ում չի հայտնաբերվել, բայց դեռ հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություն կարող է ունենալ, մարդիկ ինչ ծանրությամբ կտանեն հիվանդությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաեւ դեռեւս պարզ չէ, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետեւաբար, առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը մինչեւ նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա: Մենք, իհարկե, շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Երկու անգամ պատվաստված քաղաքացիների թիվը հատել է 480 հազարի շեմը, մոտենում ենք 500 հազարին: Օրական, բացի շաբաթ-կիրակի օրերից, հաջողվում է 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել»,- ասաց նա:
Իր հերթին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումների առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչության 40 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 23,9 տոկոսը։