Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ երկու երկիր մասնակցել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը։ Փաշինյանը կոնկրետ պետություններ չի նշել։ Հայաստանից բացի ՀԱՊԿ-ի կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Փաշինյանը պնդում է, որ երկու երկրներ ստեղծել են Հայաստանին օգնության իմիտացիա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, 2020 թվականին Ղարաբաղում ռազմական գործողություններն ուղղված են եղել Հայաստանի անկախության վերացմանը։ Փաշինյանը նշել է, որ անկախությունը վերացնելու փորձերը շարունակվել են նաև 2020 թվականից հետո։
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի խոսքերը, Փաշինյանին ստախոս և սրիկա է անվանել։
«Փաշինյանը ստախոս է և սրիկա, ով փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,- նշել է Զատուլինը։
Կոնստանտին Զատուլինը նշել է, որ «կռահելու կարիք չկա»․ Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանը և Բելառուսը։