Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի տվյալներով վերջին յոթամսյակում գնագոյացում եւ գնաճի արդյունքները հետույալն են`.
Սպառողական գներ: 2011թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3.0% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է սպառողական գների 4.1-2.2% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 3.0%-ով:
Մրգի ապրանքախմբում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ` 23.3% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ձմերուկի, սեխի, ծիրանի, դեղձի, սալորի, խնձորի գնանկումով:
2011թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 30.7%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 3.04 տոկոսային կետով:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ` 1.4% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է <<Չանախ>> և <<Լոռի>> տեսակի պանիրների`համապատասխանաբար 5.3% և 4.9% գնանկումով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է կաթնամթերքի 2.1-0.2% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Վաղարշապատում: Մայրաքաղաքում կաթնամթերքի գները նվազել են 1.4%-ով:
2011թ. հուլիսին հացամթերքի ապրանքախմբում հունիսի համեմատ` 0.6% գնանկում :2011թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի, ձկնամթերքի, շաքարավազի, ոչ ոգելից խմիչքի 1.1-0.1% գնանկում, իսկ կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մսամթերքի ապրանքախմբում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ`2.9% գնաճ: Վերջինս հիմնականում ոչխարի, տավարի և խոզի մսերի համապատասխանաբար գնաճի արդյունք է:Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 2.6 %-ով:
2011թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ:Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1% գնանկում, 3-ում`0.2-0.7% գնաճ, իսկ մյուս 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2011թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սակագների 0.2% նվազում:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում գրանցվել է ծառայությունների սակագների 0.3-0.1% նվազում, մեկում` 0.1% հավելաճ, իսկ մյուս 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.3%-ով: