Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խնձորն ու ծիրանը, չնայած կանգնած էին հերթի վերջում, առաջինը գլորվելով ներս մտան. «Մենք 2010-ին արդեն այստեղ եղել ենք, մեր հերթըպահած է» մեկնաբանմամբ:
Բյուրոյի նախագահն առանց տնտղելու եւ որակավորելու` ձեռքի մի շարժումով արձանագրեց. «Ծիրան, դու 50-100 դրամով ես գինդ բարձրացնում, խնձոր, դու էլ` 200-300 դրամով...»:
«Մենք էլ մանդարին ու նարինջ կդնենք մրգերի վազի «տակը», որ վազը լցվի»,- ձեւը գտան մարդիկ:
Ալյուրն ու հացը գազին ետ հրեցին. «Տնաշեն, հղի կանանց էլ չեք զիջում»:
Բյուրոյի` ակնոցը քթի ծայրին դրած նախագահն ասաց. «Այ, ձեզ էի սպասում, Էս ո՞ւր էիք կորել: Ալյուր, դու՝ 20, հաց, դու էլ 10 դրամովկթանկանաք: Նայեք` շատ շխուր չանեք»,- ասաց նախագահը:
Մարդիկ մտածեցին.«Դե, սպասենք՝ գազն ու փայտն էլ թանկանան, թողնենք գնանք երկրից: Կտեսնեն` մե՞նք, թե՞ իրենք կտուժվեն»:
Գազին բյուրոն խնդրեց սպասել մինչեւ ապրիլ, իսկ փայտին` սպասել մինչեւ գազը թանկանա:
Այն, որ որոշ խանութներում դեռ հացը չի թանկացել, հացթուխներն այսպես բացատրեցին. «Դեռ հին պարտիայի ալյուրն ենք օգտագործում»:
Հիմա նապաստակը «Թանկացման բյուրո» մտնելու անդամների շարքը համալրողներ է փնտրում: