Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ու ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն այսօրվա բանավեճում անդրադարձել են երկրում արձանագրվող գնաճի տեմպերին ու դրանց զսպման մեխանիզմներին: Ընդգծելով, որ Հայաստանում առկա գնաճի զսպման մոդելը չի արդարացնում իրեն` Արծվիկ Մինասյանը նշել է, որ գնաճի զսպման պատասխանատվությունը թեեւ Սահմանադրությամբ դրված է ԿԲ-ի վրա, սակայն ԿԲ-ն իր այսօրվա գործիքակազմով եւ որդեգրած քաղաքականությամբ ի վիճակի չէ իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն գների մակարդակի արդյունավետ կարգավորման: «Գնաճի զսպման համակարգը պարզապես ձախողում է իր առջեւ դրված ցանկացած նպատակ»,-ասել է պատգամավորը, հետեւանքն, ըստ նրա, այն է, որ հայտարարվում է տարեկան թույլատրելի գնաճ, բայց արձանագրվում դրա կրկնակի բարձրացում: Խնդիրը, Արծվիկ Մինասյանի կարծիքով, հասել է այն մակարդակին, որ ԿԲ-ն այսօր որեւէ պատասխանատվություն չի կրում իր հայտարարած ցուցանիշը չապահովելու դեպքում, հաշվետու չէ ոչ միայն ԱԺ-ին, հանրությանը, այլ նունիսկ երկրի նախագահին: Դաշնակցության ներկայացուցիչն առաջարկում է տարանջատել ֆինանսական շուկայի կարգավորման ու գնաճի զսպման ֆունկցիաները` ԿԲ-ի հիմնական խնդիրը թողնելով գնաճի զսպման գործառույթը: Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ, այն գործիքակազմը, որով կառավարվում է գնաճը, բավարար չէ, եւ այս ոչ ցանկալի գնաճային սցենարը, ըստ ամենայնի, կշարունակվի նաեւ հաջորդ տարի: