կարևոր
3502 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 15:45
Քաղաքական

Ջրի ու գազի որակ, հոսանքի տատանում, բաժանորդագրվելու գնագոյացում․ Գառնիկ Դանիելյանը թվարկում է մի շարք խնդիրներ

ԱԺ հերթական նիստի օրակարգում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ թեկնածու Գարեգին Բաղրամյանին մի շարք հարցեր ուղղեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օրինակ՝ Վիոլա ջուրի հետ կապված բազմաթիվ դիմումներ ու բողոքներ ենք ստանում։ Ամիսներ շարունակ կոյուղաջրերի հետ կապված, ջրերի հետ կապված խնդիր են ունենում քաղաքացիները և համապատասխան պատասխան չեն ստանում։ Վիոլա ջուրը պատճառաբանում է, որ հարցը քաղաքապետարանը պետք է կարգավորի, քաղաքապետարանն էլ պատճառաբանում, որ Վիոլա ջուրը պետք է կազմակերպի։ Հաջորդը՝ որակի հետ կապված․ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ջրի որակի հետ կապված։ Շատ տեղերում ջուրը խմելու ենթակա չէ, բայց եթե քաղաքացին չվճարի գումարը, ամիսը լրանալուն պես ջուրը կանջատվի։ Մյուս հարցը վերաբերում է բաժանորդագրվելու հետ կապված գնագոյացմանը։ Արդյո՞ք այդ գները, որ սահմանված են՝ բաժանորդ դառնալու, համապատասխանում են այն գներին, որ սահմանվել են» ,-ասաց Դանիելյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ հոսանքի տատանման ու գազի որակի հետ կապված խնդիրներին։

Մանրամասն՝ տեսանյութում