Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների և ֆինանսական համակարգի կայությունությունն ապահովումն է։ Այս տարվա համար ԿԲ-ն նախատեսել էր 7 տոկոս գնաճ, հետագայում վերանայել էր, հիմա արդեն 8,5 տոկոսի մասին է խոսվում։ Սա ցույց է տալիս, որ այս տարվա համար ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունն ամբողջությամբ ձախողվել է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Նրանք, հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով, փորձում են զսպել գնաճը։ Սեպտեմբերին գնաճը կազմել է 9,9 %։ Շուտով հոկտեմբերի տվյալներն էլ հրապարակվելու են։ Վստահաբար, գնաճի տեմպերն էլ ավելի են արագանալու։ Եվ ԿԲ-ն, դա հասկանալով, փորձում է զսպել գնաճը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կես տոկոսով բարձրացնելով։ Դա նշանակում է, որ ԿԲ-ն թանկացնում է փողի գինը։ Առևտրային բանկերը երբ ԿԲ-ին դիմում են դրամ վերցնելու համար, այսուհետ 10 %-ի փոխարեն 10․5 %-ով է տրամադրելու առևտրային բակերին։ Հետևաբար, առևտրային բանկերն էլ իրենց հերթին, իրենց կողմից տրամադրվող վարկերը պետք է թանկացնեն»,- բացատրեց մասնագետը։
Իր խոսքով՝ արդյունքում նվազում է սպառումն ու տնտեսական վարկերի ծավալը՝ այս կամ այն ապրանքը գնելու համար։ Սա էլ իր հերթին կզսպի գնաճը։
«Բայց, Կենտրոնական բանկը հաշվի չի առել, որ Հայաստանի գնաճի մի գերակշիռ մասը պայմանավորված է ռուսների ստեղծած պահանջարկով։ Այսինքն՝ ռուսները Հայաստանում իրենց սեփական գումարներն են ծախսում, ոչ թե բանկերից պարտք վերցրած գումարները։ Այսինքն, վարկային տոկոսադրույքի բարձրացումը չի հանգեցնելու մեծ ծավալով պահանջարկի նվազման, ինչն իրենք ուզում են անել ու զսպել գնաճը»,- ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ սա հերթական հարվածն է լինելու մեր երկրի տնտեսական հատվածին։ Բիզնեսի համար վարկային միջոցի մուտքերը կթանկանան, հետևաբար կնվազի նաև բիզնես սկսելու գրավչությունը։
Սուրեն Պարսյանն անդրադարձավ նաև ՀՀ ԿԲ նախագահի հայտարարությանը, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացնելու և դրամի չարժեվորվելու դեպքում գնաճը Հայաստանում կարո էր հասնել 15 %-ի։
«Իրականությունը, կարծում եմ, մի քիչ այլ է, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը գնաճի զսպման ուղղությամբ, կարծում եմ, շատ չնչին է եղել՝ ոչ թե իրենց նշած 6-7 %-ի չափով։ Ավելի մեծ ազդեցություն է թողել դրամի արժևորումը, որն այս տարվա ընթացքում 25 % է։ Եթե այդ 25 % դրամի արժևորումը չլիներ, ապա մեր գնաճը կլիներ 20 %-ից ոչ պակաս։ Մենք սա պետքէ հասկանանք և ԿԲ-ն պետք է ճիշտ գնահատի իրավիճակը։ Հակառակ դեպքում՝ կստացվի, որ հերթական անգամ մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում ենք, բայց էական փոփոխություն սպառման շուկայում գնաճի դադարեցում չենք տեսնում։ ԿԲ-ի այդ բարձրացված տոկոսադրույքի պայմաններում դարձյալ շարունակվելու է գնաճը»,- ասաց տնտեսագետը։
Մասնագետն անդրադառնում է նաև տնտեսական ակտիվության վերաբերյալ ներկայացված պատկերին։ Հայտարարում է․ այդ ցուցանիշները նորից կարող են կտրուկ փոխվել, երբ ռուսները պատերազմի ավարտից հետո վերադառնան իրենց երկիր։
«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս տարվա ընթացքում մենք երկնիշ տնտեսական աճ կունենայինք, քանի որ չէր անխատեսվում, որ ռուսները կգային և կբերեն գումարներ։ Այս տարվա համար այս 14 տոկոս աճի հիմնական գործոնը ռուսների գալն է։ Հաջորդ տարի նույնպես նախատեսվում է, որ նրանք կմնան Հայաստանում և իրենց հետ նաև կբերեն գումարները, և Հայաստաի բիզնեսները կվարեն, ինչպես օրինակ՝ IT ոլորտի ընկերությունները։ Այս տարվա ընթացքւմ շուրջ 5 հազ․ ռուսական ընկերություն է ստեղծվել, որի արդյունքում մեր IT ընկերություները նույնպես 32% աճ են գրանցել։ Սա այն դեպքում, երբ դրամը 25 %-ով արժեվորվել է։ Ներկայում տեղական IT ընկերությունները շատ են բողոքում, շատերը փակվում, են, քանի չն կարողանում մրցակցել խոշոր IT կազմակերպությունների հետ»,- ասաց նա։
Տնտեսագետի խոսքով՝ սա պարզապես արտաքին գումար է, որը ներարկվում է տնտեսության մեջ և դրա դադարից հետո փոխարինման ու հնարավոր բացը լրացնելու որևէ այլ գործիք առկա չէ։
«Մենք տնտեսության մեջ չունենք այնպիսի ճյուղեր, որոնք կարողանան փոխարինել այդ ամենին։ Ուրիշ բան, որ մենք պետք է աշխատենք, զարգացնենք արդյունաբերության ու ծառայության ոլորտները»,- ասաց նա։
Թե երբ կարող ենք արձանագրել գնաճի դադարեցում ու նվազում՝ տնտեսագետը կանխատեսել չկարողացավ։ Իր խոսքով՝ դա կախված է համաշխարհային ինչպես տնտեսական աճի տեմպից, այնպես էլ քաղաքական ւ ռազմական մի շարք գործոններից։
«Օրինակ՝ Ռուսաստանը հայտարարեց, որ ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում է ցորենի գործարքը։ Կտրուկ, 1 օրվա ընթացքում 1 փութ ցորենի գինը հասավ 800 դոլարի։ Այսինքն, պետք է հասկանանք, որ ժամանակակից ապրանքային շուկայում միայն տնտեսական գործընթացները չեն, որ որոշում են գները։ Շատ մեծ ազդեցություն ունեն ռուսական պատժամիջոցները, էներգակիրների գները, և այլ բազմաթիվ գործոններ։ Օրինակ, եթե պատերազմի «թատերաբեմն» ընդլայնվի Ուկրաինայից դուրս ու նոր տարածքներ ընդգրկի կամ այլ տարածաշրջանում որևէ այլ պատերազմ բռնկվի՝ բնականաբար, դա մեծ ազդեցություն կթողնի համաշխարհային սպառման շուկայի վրա»,- եզրափակեց տնտեսագետը։
Աղբյուրը՝ Oragir.News