|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ` գնաճի զսպման ուղղությամբ կառավարության վարած քաղաքականությունն անարդյունավետ է, որովհետեւ հիմնական պատասխանատու համարվող Կենտրոնական բանկն առաջնորդվում է պարզ եւ անարդյունավետ քայլերով. փորձում է միայն փողի քանակի կարգավորմամբ զսպել գնաճը:
Ըստ պատգամավորի` դա անարդյունավետ սկզբունք է. «Ցանկացած նման գործողություն առնվազն 50 տոկոսով անարդյունավետ է»:
Ա. Մինասյանի խոսքերով` Հայաստանում գնաճի զսպման համար համակարգային մոտեցում ընդհանրապես չկա եւ համապատասխան մարմինները` Կենտրոնական բանկը, ՏՄՊՊՀ-ն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, միասնական գործելու փոխարեն պատասխանատվությունը գցում են միմյանց վրա:
«Չկա պատասխանատվության գիտակցում, այլ կա պատասխանատվության տեղափողում այլ հարթություն: Դա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ ներկա կառավարությունը ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու ունակություն չունի»,- ասաց պատգամավորը:
Նա նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացրել է բազմաթիվ առաջարկություններ, սակայն կառավարությունն անտեսում է դրանք: