Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1990-ականների սկզբներից ի վեր Ադրբեջանը միջազգային, այդ թվում՝ իսլամական շրջանակներում ձեռնամուխ եղավ ակտիվ քարոզչության՝ ձգտելով Ղարաբաղյան հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի: Ի թիվս այլ կռվանների՝ իսլամական համերաշխության գաղափարը կարող էր լավագույնս օգտագործվել իսլամական պետությունների աջակցությունը ձեռք բերելու համար:
Մահմեդական շրջանակներում դեռևս կշիռ չունեցող հետխորհրդային Ադրբեջանը ձգտում էր ընդգծել իր պատկանելությունն իսլամական աշխարհին: Դեռևս 1992թ. Շրի Լանկայում Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ անտարբերությունը հավասար է իսլամական համերաշխության պատվիրանների մոռացությանը:
Ադրբեջանի ջանքերը, անշուշտ, ոչ առանց Թուրքիայի աջակցության, տվեցին իրենց որոշակի արդյունքները: 1992-ից սկսած` իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմինը՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ), Հայաստանին սկսեց դատապարտել իբրև «ագրեսոր», Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող և Ադրբեջանի մշակութային արժեքներն ու ռեսուրսները ոչնչացնող երկիր: 2006թ. Ադրբեջանում տեղի ունեցան ԻԿԿ երկու կարևոր հանդիպումներ: Առաջինը հունիսի 19-21-ը արտաքին գործերի նախարարների XIII կոնֆերանսն էր, որի արդյունքում ստորագրվեցին եզրափակիչ փաստաթուղթը (որի 45 և 46-րդ կետերը վերաբերում են Հայաստանին), մյուսը Բաքվի հռչակագիրն է (կետ` 14): Երկու փաստաթղթերում էլ Հայաստանն անվանված է «ագրեսոր»:
Ըստ` Արաքս Փաշայանի«Նորավանք» հիմնադրամ
Ստորեւ բերված լուսանկարներում` թե ինչպես է որոշումներ կայացնում ԻԿԿ-ն: