Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգությանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի ժողովուրդը խորապես վշտացած է ու զայրացած Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, բայց ոչ` զարմացած: Որպես մի ժողովուրդ, որին արգելված է ճամփորդել ԱՄՆ, որի աղջիկները ֆրանսիական դպրոցներում չեն կարող կատարել իրենց կրոնի պահանջները, քաջ գիտակցում ենք, թե ազգայնամոլությունը եւ իսլամատյացությունն ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ»,- գրել է նա:
Դեպքի կապակցությամբ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահ, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ եւ, դատապարտելով Քրայսթչերչի ահաբեկչական գործողությունը, պահանջել է Կազմակերպության անդամ երկրների կամ ԱԳ նախարարների մակարդակով արտահերթ նիստ հրավիրել: