կարևոր
4144 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-13 11:26
Քաղաքական

Նիկոլի միլիոնավոր դոլարների «պադավատակայսրությունը» և բանակի թշվառությունը․ Գագիկ Համբարյան

Նիկոլի միլիոնավոր դոլարների «պադավատակայսրությունը» և բանակի թշվառությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Մեկ օրում բանակում արձանագրվել է 2 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով ունենք 4 զոհ և 22 վիրավոր...։

Ըստ ԶԼՄ-ների, Մեղրիում տեղի ունեցած վթարի պատճառը՝ գերբեռնված «Ուրալ»-ն է եղել...։

Այստեղից հետևություն. կա՛մ մեքենաների պակաս կա, կա՛մ վառելիքի պակաս կա, կա՛մ էլ այս երկուսը միասին...։

Սա է Նիկոլի ու նրա թիմակից «ասֆալտ» Սուրիկի պահած բանակը...։

Նախկինների «պադավատապետության» մասին ամեն անկյունում ճղճղացող Նիկոլը այս 6 տարում դարձել է «պադավատակայսրության » հեղինակ... Հայաստանի նախկին ոչ մի ղեկավար, նրանց ընտանիքի ոչ մի անդամ և նրանց կառավարության անդամներն այս քանակությամբ և իրենց ժամանակի համար այս մակարդակի գերթանկարժեք մեքենաներով չեն շրջել...։

Հեծանիվ չունեցող չտես-գյորմամիշ քայլիստները հարկատուներիս հաշվին տասնյակ գերթանկարժեք մեքենաներով են հիմա շրջում, իսկ իրենց ընտրածների երեխաները բանակում զոհվում են գերբեռնված մեքենաներով տեղափոխվելու պատճառով...։

Դե իր հրամանատարին դանակահարած «ասֆալտ» Սուրիկն էլ իր տեղում է...։

Արդար է...»։