Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ հարկաբյուջետային կանոնների վերանայման ու արդիականացման գործում ճիշտ ուղով են ընթանում: Այս մասին նա նշել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեմինար-քննարկման ընթացքում: Ըստ ֆինանսների նախարարի, երբ ԱՄՆ-ում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովներին ու տարբեր հարթակներում ներկայացրել են ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները, ապա ֆինանսների նախարարության հարկաբյուջետային կանոնների նախաձեռնությունը շատ բարձր գնահատական է ստացել:
«Հարկաբյուջետային կանոնների հմայքը կայանում է նրանում, որ մենք փորձում ենք ստեղծել համակարգ, որ անկախ այն բանից, ով կղեկավարի ֆինանսների նախարարությունը կամ կառավարությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը լինի մշտապես խելամիտ և ճիշտ` տնտեսական ցիկլերի արձագանքման տեսանկյունից: Եթե մեզ հաջողվի այն տեղայնացնել նաև օրենսդրության մեջ, ապա դրական արձագանքներ կստանանք նաև միջազգային վարկանիշային կազմակերպություններից»,- ասաց Վարդան Արամյանը:
Ինչ վերաբերում է պետական պարտքը կայունացնող ներկա կանոններին ու դրանց թերություններին, ապա ըս կանոնների, պետական պարտքի շեմը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը, 50 տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:
Այս կանոնների պահանջներին չհամապատասխանող կառավարության պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է : Իսկ թերությունները հետևյալն են` այդ կանոնները մեծամասամբ կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի մեծ դեր տնտեսության կայունացման հարցում, պարունակում են պրոցիկլիկության տարրեր և պարտքի շեմերը գերազանցելիս թույլ չեն տալիս արձագանքել տնտեսական շոկերին , չեն պարունակում ծախսերի օպտիմալ կառուցվածքի և երկարաժամկետ տնտեսական աճ ստեղծող կապիտալ ծախսերի առաջնահերթությունն ապահովող տարրեր, բացառություններ չեն նախատեսում `ճգնաժամ, աղետ, պատերազմ: Ճգնաժամից հետո կանոնները բարելաված և ծախսային կանոններ ներդրած երկրներից են Բուլղարիան, Դանիան, Էկվադորը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Լեհաստանը, Ռումինիան: