Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011-ը տնտեսական բարեփոխումների տարի է լինելու. հայտարարել է վարչապետը` Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Այս տարվա կառավարության առաջին նիստի ժամանակ վարչապետը նշել է, թե մշակվելու է արտադրությունը պաշտպանելու եւ դրա ծավալները մեցածնելու մասին հայեցակարգ:
Վ. Սաֆարյանն ասաց, որ իրենք առաջարկելու են, որ այդ հայեցակարգով նախկին արդյոնաբերությունը վերականգնվի: Բանն այն է, որ նախորդ տարվա 11 ամիսների կտրվածքով` արդյունաբերության ցուցանիշը 734 միլիարդ դրամ է, ենթադրվում է, որ տարվա ավարտին այն կհասնի 800 միլիարդի: Այն կազմում է մոտ 2.2 միլիարդ դոլար:
Այնինչ` 1988 թվականին` մինչեւ երկրաշարժը, մեր երկրի արդյունաբերական ցուցանիշը եղել է 9.1 միլիարդ ռուբլի: Այսինքն` 7-8 անգամ ավելի մեծ է եղել, քան ներկայումս է:
Վ. Սաֆարյանի խոսքերով` այս տարի, եթե կատարվեն նշյալ փոփոխությունները, ապա ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը կմեծանա` ներկայիս 23.66 տոկոսից հասնելով մինչեւ 27-28 տոկոս: Իսկ լավագույն ցուցանիշ կհարամրվի, եթե այն հասցվի 50 տոկոսի:
Արեւմտյան երկրները ճգնաժամի տարիներին պաշտպանում էին իրենց արդյունաբերությունը, այնինչ` երրորդ երկրներին խորհուրդ են տալիս չզբաղվել արդյունաբերությամբ:
Վ. Սաֆարյանի խոսքերով` այդ խորհրդին մենք 20 տարի հետեւել ենք, դրա համար էլ այսօր ունենք գործազրկության եւ արտագաղթի խոշոր ծավալներ:
Նա նշեց նաեւ, որ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում` արդյունաբերությանը զարկ տալու համար: Օրինակ` ապրիլի առաջին տասնօրյակին Ռուսաստանից ավելի քան երեսուն նահանգապետ է այցելելու Հայաստան: Հայաստանյան գործարանների ղեկավարները կարող են որոշել, թե ռուսաստնայն որ գործարանների հետ համագործակցությամբ են հետաքրքրված, ինչպես կարող են կապեր ձեռք բերել նրանց հետ: Եվ երկկողմանի հանդիպումներ են լինելու: