կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 18:26
Աշխարհ

Մերդոկը կարող է զրկվել իր ակտիվներից

Մերդոկը կարող է զրկվել իր ակտիվներից

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երեքշաբթի օրը հայտարարել է, թե News of The World-ի թղթակիցները, ովքեր մեղադրվում են գաղտանալսումների մեջ, պետք է դուրս գան լրատվական շուկայից:

Ինչպես գրում է The Guardian-ը, վարչապետը նշել է, որ գործով հետաքննության առաջին արդյունքները կհրապարակվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում, եւ եթե պարզվի, որ գաղտնալսմանը մասնակցել են նաեւ News of The World-ի ղեկավարներն ու սեփականատերը, ապա նրանց կարգելվի աշխատել բրիտանական լրատվական շուկայում: Փաստորեն, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը կարող է զրկվել այս շուկայում ունեցած իր ակտիվներից:

Վարչապետի խոսքերով` հարուցված գործը ներկայումս բաղկացած է 11 հազար էջից, որում հիշատակվում են 4 հազար բջջային եւ 5 հազար քաղաքային հեռախոսահամարներ: Կալանավորվել է ութ հոգի, իսկ հարցաքննվել տասնյակից ավելի մարդ:

Վարչապետն իր խոսքում գաղտնալսման արարքը գնահատել է «ամոթալի», ասել, որ լրագրողները խախտել են օրենքը, ոստիկանությունը ներգրավված է եղել կոռուպցիայի մեջ, իսկ քաղաքական գործիչները աչք են փակել դրա վրա: