կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-30 19:29
Առանց Կատեգորիա

Մերդոկը վաճառեց Myspace-ը

Մերդոկը վաճառեց Myspace-ը

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող News Corporation-ին այժմ պատկանում է Myspace սոցիալական ցանցի բաժնետոմսերի միայն հինգ տոկոսը: Բաժնետոմսերի գլխավոր փաթեթը նա վաճառել է. գրում է The Wall Street Journal-ը:

Myspace-ի գլխավոր տնօրեն Մայք Ջոնսն արդեն հայտարարել է իր` պաշտոնից հեռանալու մասին եւ նշել է, որ իրեն այլ պաշտոնում մնալու առաջարկ է արվել:

Նա նաեւ իր աշխատակիցներին ծանուցում է ուղարկել` ընկերության վաճառքի եւ սպասվող հաստիքային կրճատումների մասին տեղեկացնելով: Գործարքի պայմաններից մեկն այն է, որ ընկերության աշխատանքային հաստիքները մոտ կիսով չափ պետք է կրճատվեն:

Պարբերականը նշում է նաեւ, որ Մերդոկը Myspace-ը վեց տարի առաջ գնել է 580 միլիոն դոլարով, իսկ երկու տարի անց այն գնահատվել է 5 միլիարդ դոլար: Սակայն Facebook-ի առաջընթացը զգալիորեն ազդել է Myspace-ի գնի վրա. նախորդ տարվա հունվարին այն գնահատվել է ընդամենը մեկ միլիոն դոլար: