|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 2016 օլիմպիական խաղերը Թուրքիայում հնարավոր է չցուցադրվեն: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ թուրքական պետական «TRT» հեռուստաընկերությունը չի կարողացել համաձայնության գալ «Saran Grup» ընկերության հետ, որին էլ պատկանում է օլիմպիական խաղերը Թուրքիայում հեռարձակելու իրավունքը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Աղբյուրի վկայությամբ՝ «TRT»-ն չափազանց թանկ է համարել խաղերի հեռարձակման իրավունքի տրամադրման դիմաց «Saran Grup»-ի պահանջած գումարը:
Առայժմ որևէ այլ թուրքական հեռուստաընկերություն ձեռք չի բերել Ռիոյի օլիմպիական խաղերը ցուցադրելու իրավունքը: Եթե երկու ընկերություններն առաջիկա օրերին համաձայնության չգան, Թուրքիայի մարզասերները կզրկվեն Ռիո 2016-ը դիտելու հնարավորությունից: