|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Աշխարհահռչակ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի News international ընկերությունը 3.2 միլիոն դոլար կվճարի սպանված աղջնակի ընտանիքին: Մինչ 13-ամյա Միլի Դաուլերի մահը այս ընկերությանը պատկանող News of The World պարբերականը գաղտնալսել է նրա հեռախոսազրույցները:
Ինչպես հաղորդում է Assosciated Press-ը, դատարանը որոշել է նաեւ, որ Մերդոկը 1.6 միլիոն դոլար կվճարի այն բարեգործական կազմակերպությանը, որը կընտրի երեխայի ընտանիքը:
Նշվում է նաեւ, որ Մերդոկը որոշել է փակել 168 տարի գործող News of The World թերթը, որը վերջին շրջանում գաղտանալսել է թե' բարձրաստիճան, թե' շարքային բրիտանացիների: