|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ալբանիայի հավաքականը կարող է զրկվել Եվրո-2016-ին մասնակցելու իրավունքից. այդ մասին գրում է «Գազետա»-ն` հղում անելով սերբական Kurir.rs կայքին:
Նշվում է որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի (0:3) հանգամանքները պարզելու համար: Կայքի տվյալներով ալբանական կողմը Հայաստանի 4 խոշոր ֆուտբոլիստներին 500-հազարական եվրո է տվել` ցանկալի արդյունք ստանալու համար: Եթե այդ ինֆորմացիան հաստատվի, ապա Ալբանիայի հավաքականը կզրկվի Եվրո 2016-ին մասնակցելու իրավունքից: Նրան կփոխարինի Դանիայի հավաքականը: