Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով սկսված իրավական գործընթացի արդյունքում դիմում է ուղարկվել Թուրքիայի արդարադատության նախարարություն` Քըլըչդարօղլուին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ընդդիմադիր առաջնորդը նաև կարող է դատապարտվել 2-6 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ելույթներից մեկում Քըլըչդարօղլուն Էրդողանին «չստացված բռնապետ» էր անվանել, ինչի համար էլ նրա դեմ դատական գործողություն էր սկսվել: