| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-09-23 18:57
            14 տարի առաջ - 2011-09-23 18:57  
         
                
            Թեև ՀՀ կառավարությունը աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետ սահմանել է մինչեւ 2011 թվականի նոյեմբերի 1-ը, սակայն Գյումրիում կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք պահանջվող փաստաթղթերը դեռևս չեն հանձնել բնակբաշխման հանձնաժողովին:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները տնակային ավաններ կատարած հերթական շրջայցի ժամանակ պարզել են, որ ծայրահեղ ծանր վիճակում, կիսափուլ տնակներում բնակվող որոշ ընտանիքներ փաստաթղթեր չեն հանձնել... տեղեկացված չլինելու պատճառով:
Գյումրու ավտոկայանի տնակային ավանի 104/008 տնակի բնակիչ, երկու անչափահաս երեխաներ խնամող միայնակ մայր Թագուհի Հովհաննիսյանը բնակարան պետք է ստանար դեռևս նախորդ տարի, սակայն չի կարողացել ամբողջացնել պահանջվող փաստաթղթերը, քանի որ նույն հասցեում գրանցված նրա եղբայրը վաղուց բացակայում է Հայաստանից, և նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ: Եթե նախորդ տարի այդ հանգամանքը խոչընդոտ էր համարվում, ապա ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխությունների համաձայն` այս տարի ընտանիքի բացակա անդամների վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությամբ նման ընտանիքները կարող են բնակարաններ ստանալ:
Ցավալին այն է, որ այս և, հավանաբար, նման շատ ընտանիքներ չեն իրազեկվել տեղական և մարզային իշխանությունների կողմից, եւ եթե ՀԿ-ի ներկայացուցիչները պատահաբար չթակեինք այս տնակիի դուռը, նրանք այդպես էլ չէին մասնակցի բնակբաշխման գործընթացին և կշարունակեին գոյատեւել իրենց կիսախարխուլ տնակում: