Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսականները խոսում են նախագահին պաշտոնանկ անելու մասին: Նրանք համարում են, որ մարտի 19-ին Բարաք Օբաման խախտել է ԱՄՆ Սահմանադրության առաջին հոդվածի 8-րդ կետը, համաձայն որի՝ պատերազմ սկսելու իրավունքը ոչ թե նախագահինն է, այլ Կոնգրեսինը:
Ի դեպ, այդ մասին հայտարարում են ոչ թե թշնամի հանրապետականները, այլ հարազատ դեմոկրատները: Կոնգրեսական Դենիս Կուչինիչը (Օհայո) ասել է, այդպիսի «սխալների» համար կարելի է հրաժեշտ տալ Սպիտակ տանը: Ըստ նրա` ակնհայտ ամենաթողություն է. նախ՝ ԱՄՆ-ի վրա ոչ ոք չի հարձակվել, երկրորդ՝ Լիբիայի օդային տարածքը անթռիչք գոտի հայտարարելու որոշումն ընդունվել է Սպիտակ տան, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, անգամ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, իսկ Կոնգրեսի մասին «մոռացել են»:
Հանրապետականներն ուրախությամբ շրջանառում են այս թեման՝ հիշեցնելով, թե ինչպես չորս տարի առաջ, երբ Օբաման Իլինոյս նահանգի սենատոր էր, նմանատիպ առիթով կրքոտ հանդես էր գալիս մամուլում ու հայտարարում, որ միայն մեկ պատճառ կա, որով Սպիտակ տան ղեկավարը կարող է ինքնուրույն հրահանգել ռմբակոծել ինչ-որ մեկին՝ «Միացյալ Նահանգների անվտանգության անխուսափելի սպառնալիքը»: