Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2015-ին կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի առանցքում լինելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ իրենք գումար են հատկացնում քուրդ, թուրք, իրանցի և հայ կինոռեժիսորներին, որոնք Ցեղասպանության թեմայով ֆիլմ են նկարահանում:
«Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերից մեկով էլ կբացենք փառատոնը: Ի դեպ, այդ ֆիլմերը կցուցադրվեն նաև արտասահմանում: Ես արդեն պայմանավորվածություն ունեմ Բելգիայի, Դանիայի հետ: Փառատոնի ավարտից հետո էլ կհրատարակվի մի գիրք, որում կներկայացվեն բոլոր ֆիլմերը, որ դրսի հանդիսատեսի համար ավելի հեշտ լինի Ցեղասպանության թեմայով ֆիլմեր գտնելը»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ հաջորդ տարի կցուցադրվի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի կողմից նկարահանվող` Ցեղասպանությանը նվիրված ֆիլմը: