կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-13 16:42
Մշակույթ

«Ոսկե ծիրան 2014». 1500 հայտ` 95 երկրից

«Ոսկե ծիրան 2014». 1500 հայտ` 95 երկրից

«Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերի ծրագրերն այս տարի ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Մասնավորապես` ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն, համապատասխանաբար, «Խաղարկային», «Վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

 

Ներկայացված ավելի քան 1500 հայտից (շուրջ 95 երկրից) մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը` միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` «Հայկական համայնապատկեր» (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

 

Հիշեցնենք, որ այս տարի կինոփառատոնը նվիրված է Փարաջանովի հոբելյանին` մեկնարկը կտրվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ:

 

«Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը Երեւանում։