Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարևորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի ֆանտազյոր: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել:
Հռչակավոր ռեժիսորի երևանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և նրա վերջին` «Թուրինյան ձի» ֆիլմերը: Վերջինս Բեռլինում ներկայացնելով և արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին՝ Բելա Տարը հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին:
«Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին առասպելական պատմությունը: Ռեժիսորն այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: