Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Կինոռեժիսոր Միրա Ֆորնեյն իր «Իմ մարդասպան շունը» ֆիլմով մասնակցում է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնին: Ֆիլմն առաջադրվել է «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
Լրագրողների հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը նշեց, որ ֆիլմը 18-ամյա Մարեկի մեկ օրվա դրաման է ներկայացնում: Տղան ապրում է Սլովակիայի եւ Մորավիայի սահմանագծին՝ հոր եւ խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, իսկ նրա լավագույն ընկերը շունն է:
«Մարեկի կյանքը տակնուվրա է լինում, երբ նա բացահայտում է իր կորած մոր` Մարիկայի գաղտնիքը: Ֆիլմում անդրադառնում եմ նեոնացիզմի եւ ռասիզմի խնդրին: Սա իմ երկրորդ խաղարկային ֆիլմն է, որի թեման շատ համամարդկային է»,- ասաց ռեժիսորը` հավելելով, որ համամարդկային արժեք ունեցող նման կարեւոր պատմություն ներկայացնելիս բնության գեղեցկությունը ներկայացնելը նույնպես կարեւոր դեր ունի:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ չկան: Ռեժիսորը ներկայացրել է տեղի բնակիչներին, այսինքն` այն, ինչ կա, իրականությունը: