կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 10:42
Առանց Կատեգորիա

Երբ ճռռում է սելվորը

Երբ ճռռում է սելվորը

Հայաստանի տնտեսությունը վատագույնը ճանաչելու՝ Forbs ամսագրի հրապարակման վերաբերյալ ֆինանսների նախարարի բացատրությունը գործադիրի հերթական, շաբլոնային ստանդարտ մեկնաբանությունն էր:

Թեեւ արդեն կիսել ենք 2011 թվականը, սակայն կառավարության ներկայացուցիչը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ շարունակում է պնդել, որ տնտեսության առկա խայտառակ վիճակի պատճառը 2009-ին պիկին հասած ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Կարծես, որեւէ երկիր, Հայաստանից բացի, այդ ճգնաժամի միջով չէր անցել:

Չդավաճանելով իր գործելաոճին` կառավարությունը համառորեն շարունակում է բոլոր խնդիրները պայմանավորել բացառապես արտաքին գործոններով՝ ոչ մի կերպ չտեսնելով իր աչքը խրված հսկայական գերանը, չփորձելով բուն պատճառները որոնել իր եւ իր կողմից իրականացվող անատամ ու բացառապես իմիտացիոն բնույթ կրող տնտեսական, հարկաբյուջետային քաղաքականության մեջ:

Փոխանակ բացատրելու, թե ինչու գոնե չեն ապահովվում հանրապետության նախագահի տված հանձնարարականներից բխող նվազագույն ցուցանիշները՝ վերացնելու տնտեսությանը կաթվածի հասցրած ներքին ախտերը, գործադիրը զբաղված է փիլիսոփայական «վերին գաղափարներով», ուտոպիստական ինչ-որ աշխարհների ստեղծմամբ՝ իր անկարողությունն ու անգործունակությունը սքողելով:

Ահա թե ինչու երկրի փաստացի դատարկումը կարող է դառնալ «շուլուխի» թեմա: