Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կկտրենք բոլորի թաթիկները»․ այս հայտարարությունը ԱԺ ամբիոնից դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանն է արել, ըստ Yerkir.am-ի՝ երբ խոսում էր «Հյուսիս-Հարավ» ծրագրի չարաշահումների մասին:
«Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ 2018թ.-ի սեպտեմբերին քրեական գործ է հարուցվել, հարցաքննվել 500 անձ:
Չարաշահո՞ւմ է արդյոք, որ մեկ տարվա ընթացքում հայրենի երեսփոխանները 14 անգամ, ընդհանուր՝ 1,9 մլն դոլարի չափով պարգևատրվել են: Քայլական իշխանությունների օրոք դժվար թե այս հարցով որևէ մեկի թաթիկը կտրվի:
Ու՞մ թաթիկը կտրել՝ ԱԺ այն 22 պատգամավորի («Իմ քայլը» խմբակցությունից՝ Կնյազ Հասանով, Արսեն Միխայելով, Կարեն Սարուխանյան, Հովիկ Աղազարյան, Վաղարշակ Հակոբյան, Մաթևոս Ասատրյան, Ռուստամ Բաքոյան, Վահե Ղալումյան, Լիլիթ Ստեփանյան, Արփինե Դավոյան, Թագուհի Ղազարյան, Սերգեյ Մովսիսյան, Արամ Խաչատրյան: «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան, Սարգիս Ալեքսանյան, Սրբուհի Գրիգորյան, Արմեն Եղիազարյան, Կարեն Սիմոնյան, Աննա Կոստանյան, Սարիկ Մինասյան, Հրանտ Այվազյան: ԲՀԿ-ից՝ Կարինե Պողոսյան), ովքեր ամսական 661 հազար 400 դրամ աշխատավարձից զատ, Երեւանում բնակվում են պետության հաշվին: Ամսկան ևս 100,000 դրամ ստանում որպես բնակարանի վարձակալության գումար: Արտոնյալ պատգամավորներին հատկացվող գումարը կազմում է տարեկան 132 մլն դրամ կամ 275 հազար դոլար:
Սովածը հաց կտեսնի երազում, ծարավը՝ ջուր, իսկ պատգամավորներն իրենց երազում, թերևս, պարգևավճար են տեսնում։
Նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը, պարգևատրումների սկանդալը, պարզում է, իմքայլականների համար դաս չեղավ: Հիմա էլ ԱԺ պատգամավորներն են աստղաբաշխական թվերով պարգևավճարներ ստանում:
Թաթիկ կտորղ նոր իշխանության պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը, որոշ դեպքերում, պարգևատրվել են աշխատավարի 100 տոկոսի չափով:
ԱԺ նախագահը վերջին որոշմամբ՝ 100 տոկոսով պարգևատրեց ինքն իրեն, Վահե Էնֆիաճյանին, Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին, այլ պատգամավորների, փորձագետների, ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների: Այսպես՝ 700 մարդու:
Այս տարի ԱԺ-ում պարգևավճարների ընդհանուր գումարը կազմեց 909 մլն դրամ:
Տեղին է հիշել, որ 2018թ.-ի նոյեմբերի 10-ին Աստանայում Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում աշխատում է 350 հազար մարդ եւ նրանց աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար մարդու միջև: Այդ 800 հազար մարդը 350 հազարից պահանջում ՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացրու: Ոչ ոք չի ասում, որ այս 350 հազար մարդը ճռռում է, ու 800 հազարն ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան: Մեր խնդիրն այն չէ, որ այդ 350 հազար մարդուն այնքան քամենք, որ ասեն՝ էլ չենք ուզում, դուք եկեք աշխատեք»:
Հիմա ստացվում է, որ 350 հազար ճռռացող մարդու հաշվին ԱԺ-ում 14 անգամ պարգևավճար են ստանում:
Հիմա ա՞յս, թե՞ եկող իշխանությունն է կիառելու թաթիկ կտրելու նուրբ արվեստը։