Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս պարզ դարձավ, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կրտսեր որդին հաճախելու է ոչ թե պետական, այլ մասնավոր` «Այբ» դպրոցը, որտեղ հաճախում է նաև նախարարի ավագ որդին:
Երևի դա արտառոց չէր թվա, եթե Աշոտյանի փոխարեն նման ընտրություն կատարեր մեկ այլ անձ, սակայն տվյալ դեպքում խոսքը ԿԳ նախարարի մասին է: Սա նույնն է, թե Աշոտյանը հրաժարվի, որ իր տղան հաճախի «Ազգային երգ ու պար» առարկայի դասաժամերին` ասելով, թե իր տղան արդեն ժամանակակից պարերի է գնում:
Ուշագրավ է, որ այսօր լրագրողներին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ասել էր, թե Աշոտյանը քաղաքացի է, և ինքն է որոշում` իր երեխային որ դպրոցը տանել:
Հետաքրքիր է` Աշոտյանը, երբ պետք է, նախարար է, երբ պետք է` քաղաքացի՞… Եթե դուրս գանք փողոց ու հարցնենք քաղաքացիներին, թե ով է Արմեն Աշոտյանը, ի՞նչ եք կարծում, նրանք կպատասխանեն` ՀՀ քաղաքացի՞:
Բանն այն է, որ Աշոտյանն ինքն էլ չի ընդունել, որ իր այդ ընտրությունն արդեն իսկ վերաբերմունք է պետական դպրոցների նկատմամբ: Հիշում եմ` ընկերներիցս մեկը Կոպենհագենում նկարել էր խորհրդարանի բակը` պատգամավորների հեծանիվներով լեցուն. այն, որ պատգամավորներն աշխատանքի են գնում հեծանիվներով` վերաբերմո՞ւնք է, թե՞ նրանք ուղղակի գերադասում են հրաժարվել պետությունից իրենց տրամադրվող հով-զով մեքենաներից:
Ի դեպ, «Այբ»-ում տարեկան ուսման վարձը 2.5 միլիոն դրամ է: Այսքանից հետո մնում է` ինքներս մեզ համոզենք, թե «Այբ»-ը նախարարի տանն ամենամոտ գտնվող դպրոցն էր, դրա համար էլ Աշոտյանն իր տղայի համար այդ դպրոցն է նախընտրել: