կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 14:47
Քաղաքական

"Ժառանգությունը" պատրաստ է միավորվել ՀԱԿ- հետ, եթե...

"Ժառանգությունը" պատրաստ է միավորվել ՀԱԿ- հետ, եթե...

«Ժառանգությունը» կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք մտահոգված են Հայաստանի ապագայով եւ տեսնում են այդ ապագան` որպես ժողովրդավար պետություն. պատասխանելով լրագրողների հարցին` «Ժառանգությունը» պատրաստվո՞ւմ է համագործակցել այլ ուժերի, մասնավորապես` ՀԱԿ-ի հետ, այսօր հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Մենք խնդիր չունենք որեւիցե քաղաքական կուսակցության հետ, որը դրա համար պայքարելու է: Մենք պատրաստ ենք նրա հետ անցնել այդ ճանապարհը»,- ասաց Զ. Փոստանջյանը:

«Անգամ ՀԱԿ-ի՞ հետ կմիավորվեք»,- հետաքրքրվեցին լրագրողները:

«Միավորումը տեխնիկական գործընթաց է: Թե այդ ճանապարհն անցնելը ոնց կլինի, այլ հարց է»,- ընդգծեց պատգամավորը: