Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզում եմ շնորհակալություն հայտնել «5165 շարժման» գործընկերներին, չի կարելի համարել սա բաժանում, պառակտում, այլ իրենք իրենց ապակենտրոն գործողությունների շարքն են իրականացնում, ազատագրական շարժումն էլ՝ իր գործողությունների շարքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով շարժման գործունեությանը։
«Մեր թիմի գործընկերների միջև տարաձայնություններ եղել են, բայց այնպիսին չէ, որ պառակտման հարց առաջանա, նաև փոխադարձ հարգանքը պահել ենք։ Բոլորս էլ ուզում ենք ունենալ լավ երկիր»,–ասաց նա և նշեց, որ սա կարող ենք համարել ապակենտրոն գործողություններ, բայց ոչ պառակտում։
«Մենք պահանջել են Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականը, իրենք՝ կառավարության հրաժարականը»,–ասաց նա։
Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենք իրականում ուզում են համախմբում լինի։ «Մենք քննադատություններին չենք անդրադառնում, քանի որ մենք հիմնական մեկ խնդիր ունենք՝ թուրքը։ Տեսեք, մեծ, ծանր քար է, այս քարը տեղից պոկելու համար պետք է բոլորով միանանք։ Եթե քարը բարձրացնողին ասենք՝ դու սև ես, հեռու գնա, չենք կարողանալու քարը բարձրացնել»,–ասաց նա։
Ըստ Փաստաբանների պալատի նախկին նախագահի՝ ժողովուրդը կարող է բանակցությունները փոխել ի շահ մեր երկրի։ Նրա համոզմամբ՝ ժողովուրդը վստահության խնդիր ունի, չի վստահում քաղաքական ուժերին։
Արա Զոհրաբյանը նշեց, որ Սոչիի բանակցությունների ժամանակ հանրության մի մասի մոտ տպավորություն էր, թե տարածքներ են հանձնվելու, և ժողովուրդը զայրանալու է, բայց երբ հրապարակվեց փաստաթուղթը, նրանք հանգստացան, սակայն տողատակերում այդ փաստաթուղթը հերթական կապիտուլյացիային տանող փաստաթուղթ է։
Նա նաև ասաց, որ «Հայաստան» դաշինքի հետ բանակցություններ չեն վարել, առանձին պատգամավորների հետ զրույցներ եղել են։ «Մենք պատրաստ ենք միևնույն պահանջի ներքո միավորվել և հետագա կոնսուլտացիաները դրան են ուղղված լինելու»,–ասաց նա։