Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը ՀԱԿ-ին չի պատկերացնում որպես ամբողջական կառույց եւ կարծում է, որ ՀԱԿ-ում եղած ուժերն առանձին-առանձին շատ ավելի ուժեղ էին, քան միավորված: Այսօր նա այս կարծիքը հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի հետ բանավեճում:
Պատգամավորը հավելեց, որ ՀԱԿ-ին չի պատկերացնում իբրեւ ամբողջական կառույց, որը կարող է իշխանությունը վերցնել ու կառավարել, որովհետեւ ՀԱԿ-ում կան տարբեր գաղափարախոսության ու սկզբունքների տեր մարդիկ:
«Ես ընդունում եմ, որ ՀԱԿ-ում կան շատ-շատ մարդիկ, ովքեր կենսագրություն ունեն, պատմություն են անցել, գաղափարական մարդիկ են, բայց ՀԱԿ-ի այդ կառույցը, որ այսօր միավորվել է, լոկ իշխանությունը վերցնելու համար է»,- հայտարարեց նա:
Նրան հակադարձելով` Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ ՀԱԿ-ում ապագայում կուռ իշխանական համակարգ ստեղծելու լավագույն պայմանն է ստեղծված:
«ՀԱԿ-ում կան ազատականներ, սոցիալիստներ, մի խոսքով` լավագույն միջավայրը` պետական ապարատը լրջագույնս եւ իմաստավորված փոխելու եւ նոր պետական ապարատ ստեղծելու համար»,- նշեց նա: