|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Շատ վատ կլինի, եթե ընդդիմությունը առանձին-առանձին գնա ընտրության, քանի որ նախորդ անգամ մոտ 30 տոկոս ընդդիմադիր ձայն փոշիացավ ու նվիրաբերվեց իշխանությանը: «Նմանատիպ գործելաոճը հիմա, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»,- քաղաքական հնարավոր դաշինքների մասին քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Մի քիչ դժվար եմ պատկերացնում ՀԱԿ- Դաշնակցություն համագործակցությունը, սակայն այստեղ, եթե «Ժառանգությունը» կարողանար «մերան» լինել, քանի որ երկուսի հետ էլ համագործակցություն եղել է, կարծում եմ` այդ խնդիրը չէր առաջանա»,- ասաց պատգամավորը` նշելով, որ դա իրականացնելը շատ բարդ է:
Անդրադառնալով գործող կոալիցիայի ձեւավորմանը` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ, իր կարծիքով, ի սկզբանե պարզ է եղել, թե ովքեր պիտի լինեն կոալիցիայի անդամ, ինչ հարաբերակցությամբ, եւ հենց այս թվերի կապակցությամբ էլ եղել են պայմանավորվածությունները:
Իսկ հիմնական խնդիրը, Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, այն է, որ թե' կոալիցիան, թե' ընդդիմության միավորումները չեն ձեւավորվել գաղափարական հենքի վրա, իսկ դաշինքները չպետք է ինքնանպատակ լինեն: