|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի կուսակցության խմբակցության պատգամավոր Սառա Վագենկնեխտը հավանություն է տվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն մտքին, թե ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է. հայտնում է РИА Новости-ն:
«ՆԱՏՕ-ն հարկ է լուծարել ու փոխարինել անվտանգության համատեղ համակարգով, որի կազմում կլինի նաև Ռուսաստանը»,- ասել է նա:
Ավելի վաղ եվրոպական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու որոշմանը, քննադատել Անգել Մերկելի միգրացիոն քաղաքականությունը և ՆԱՏՕ-ն անվանել կարևոր, բայց հնացած կազմակերպություն, նաև ուրվագծել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: