կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-31 12:24
Քաղաքական

40.9-ը տոկոսի կարծիքով՝ անհրաժեշտ է միավորվել ՌԴ-ի հետ. հարցում

40.9-ը տոկոսի կարծիքով՝ անհրաժեշտ է միավորվել ՌԴ-ի հետ. հարցում

«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց սեպտեմբեր ամսին մի քանի թեմաների շուրջ իրենց սոցհարցման պատկերը:

Նավասարդյանը նշեց, որ հարցումներն իրականացրել են  1106  մարդկանց շրջանում:

Քաղաքացիներին ուղղված հարցին, թե ներկայումս որոշ երկրներ ձգտում են միավորման, մյուսները` հակառակը` ինքնուրույնության, և եթե դուք իրավասու լինեիք նման հարցեր որոշել, նշված երկրներից որո՞նց հետ ճիշտ կլիներ միավորվել մեր երկրին, հարցվածների գերակշիռ՝ 40.9 տոկոսը, պատասխանել է, որ Ռուսաստանի հետ: Հարցվածների 30.1 տոկոսը, սակայն, պատասխանել է, որ Հայաստանին պետք չէ միավորվել որևէ երկրի հետ, իսկ 12.3 տոկոսի կարծիքով էլ`  ճիշտ կլինի, որ Հայաստանը միանա Եվրոպական Միությանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հարցվածների 0.5 տոկոսն էլ անհրաժեշտություն է տեսել Հայաստանի` Թուրքիայի հետ միացման մեջ:

Մեկ այլ հարցի` ի՞նչ են կարծում, նոր իշխանությունը դեպի ո՞ր երկիր կամ երկրներ կփոխի Հայաստանի ինտեգրման վեկտորը, հարցվածների գերակշիռ՝ 35.4 տոկոսը, պատասխանել է, որ Հայաստանը կունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ: Հարցվածների 28.9 տոկոսի կարծիքով` նոր իշխանություններն ինտերգրման վեկտորը կուղղեն ՌԴ-ի կողմ, իսկ 14.1 տոկոսի կարծիքով՝ ԵՄ-ի կողմ: