Անկարայից Երեւան ժամանած հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողների հետ զրույցի ընթացքում, արձագանքելով նույն խմբի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Եվրոպական Միության հետ հարաբերությունների նախարար Էգեմեն Բաղըշի արած հայտարարությանը, թե ակնկալում է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի «մեկ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կգան համաձայնության ու միմյանց ձեռք կսեղմեն», ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք էլ ակնկալում ենք, որ Թուրքիան կշնորհավորի եւ կսեղմի իր փոքր եղբոր ձեռքը, երբ Բաքուն վերջապես կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ղարաբաղն այլ ճանապարհ չունի, քանի որ 20 տարի արդեն անկախ պետություն է»: