Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԵԽԽՎ 32 պատգամավորներ համատեղ հայտարարություն են ընդունել, որում ճանաչել են ԼՂՀ անկախությունը եւ կոչ արել սերտորեն համագործակցել ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների հետ:
Հայտարարության մեջ ասվում է. «20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենսդրության հիման վրա անկախություն հայտարարելու մասին որոշում կայացնելով, մեր տարածաշրջանում ի հայտ եկան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային Միությունից անջատվելու իրավունքից օգտվեցին ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը:
Այս 4 քաղաքական սուբյեկտները հայտարարել են իրենց անկախության մասին մոտավորապես նույն ժամանակահատվածում: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է` Եվրախորհրդի անդամ են, իսկ Արցախը դեռեւս չի ընդգրկվել ԵԽ կազմում: Չնայած այդ փաստին եւ բարդ իրադրությանը` Արցախը, այնուամենայնիվ, ընդունել է եւ հետեւողականորեն իրականացնում է պետականաշինության ուղին, որը համապատասխանում է Եվրոպայի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին:
Բարձր գնահատելով Արցախում ժողովրդավարական մոդելի զարգացման գործընթացը եւ արդյունքները եւ գիտակցելով ԵԱԳԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցություններին Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը, մենք շնորհավորում ենք ԼՂՀ-ին 20-ամյակի կապակցությամբ եւ կոչ անում սերտորեն համագործակցել ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների հետ»:
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակության անդամները, ֆրանսիացի անդորրացի, բրիտանացի, շվեյցարացի, ավստրիացի, բելգիացի, սերբ, սլովակ, իտալացի պատգամավորներ: