Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանը չի ճանաչում Կոսովոյի, Աբխազայի, Հարավային Օսիայի անկախությունը, եւ ինչու՞ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ռուսական առաջին հեռուստաալիքի «Պոզներ» հաղորդման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեց Վլադիմիր Պոզները:
«Որովհետեւ մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ: Եւ միջնորդներն են Մինսկի խմբի համանախագահնեը`՝ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ:
Ճանաչել նշանակում է հրաժարվել բանակցային գործընթացից: Եթե ճանաչենք, ինչի՞ շուրջ բանակցենք: Բանակցելու բան չկա:
Եւ եթե նրանց ճանաչեինք, ԼՂՀ-ն նույնպես պետք է ճանաչենք ու հակառակը: Այլապես, ինչպե՞ս բացատրենք Ղարաբաղի ժողովրդին՝ թե ինչու չենք ճանաչում ԼՂՀ անկախությունը»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Պոզների հարցին՝ այսինքն հավանական է, որ եթե ճանաչեք ԼՂՀ անկախությունը, ամենայն հավանականությամբ ռազմական գործողությունները կվերսկսվե՞ն, ՀՀ նախագահը պատասխանեց. «Եթե բանակցություներ չվարենք, իհարկե այդ վտանգը մեծանում է: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»: