|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«ՀՀ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը:
Ըստ մեր աղբյուրների, ԱՄՆ քաղաքական վերնախավում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Վ. Պուտինի «դաբրոն» ունենալով, և այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհքաղաքական դավադրություն ԱՄՆ-ի դեմ, ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։